Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հանձնարարվեց խստացնել հսկողությունը

ՀՀ ԱՆ. Հանձնարարվեց խստացնել հսկողությունը

Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ։ 

 

Նախարարը հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարեց գործունեությունը ծավալել բացառապես օրենսդրության շրջանակներում և ապահովել գործող նորմերի կատարումը։ Քննարկման ընթացքում կարևորվեցին բժշկական օգնությանը, անվտանգությանը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Արմեն Մուրադյանը տնօրենների ուշադրությունը հրավիրեց հիվանդների իրավունքների պաշտպանության խնդրի վրա և հորդորեց պաշտոնական այցերի կամ տարբեր ստուգումների ժամանակ տրամադրել միայն այն տվյալները, որոնք օրենքով սահմանափակված չեն։ 

 

Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին հանձնարարվեց խստացնել հոգեբուժարանների հանդեպ հսկողությունը։ Շարունակել իրականացվող մշտադիտարկումները, ապահովել բժշկական օգնության և սպասարկման որակի, կարգուկանոնի ապահովմանն ուղղված աշխատանքները։ Կարևորվեց նաև մատակարարող կազմակերպություններից միայն որակյալ և պիտանիության համապատասխան ժամկետներ ունեցող սննդամթերքի ընդունումը։ 

 

Նշվեց, որ հոգեբուժարաններում առկա որոշ հիմնախնդիրների լուծման համար պահանջվում են խոշոր ներդրումներ, ինչի շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ